Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Մեր աշխատանքը, ներդրումը պետք է համարժեք արձագանք ստանա։ Պարզաբանեմ. Սահմանադրությունն ընդունվեց՝ փառք, բայց ի՞նչ ունեցանք մենք՝ մեր կազմակերպությունը, ընդամենը 10 տոննա թո՞ւղթ… Յուրաքանչյուր ջանացող պետք է ստանա արժանին, որովհետեւ կողքիններն ակնհայտորեն ստացան։ Ինչ-որ մեկը դառնում է մարզպետ այդ իսկ Սահմանադրությամբ, իսկ երբ քեզ ասում են, թե քո ստանալիքը Սահմանադրությունն է, մինչդեռ իրենը՝ նաեւ մարզպետությունը, ապա դժվարությամբ ես հասկանում»։ ՆԱԽՈՐԴ Գրեթե հաստատ համոզված էինք, որ այս անգամ որեւէ մեկը ճիշտ չի գուշակի մեղեդին։ Մանավանդ որ բոլորովին այլ «օպերաներում» էին փնտրում հարցի պատասխանը, ենթադրելով, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի՝ իշխանությունը կիսելու հավանականության մասին հարցին կարող էր արձագանքել. «Պաշտպանության նախարարի՝ քաղաքական գործընթացներին անընդհատ խառնվելու առնչությամբ՝ հիշենք, որ ամեն ինչ վերջ է ունենալու։ Եվ մի բան էլ հիշենք՝ ինչքան արագ ենք որեւէ բարձունք բարձրանում, այնքան արագ ենք ստիպված լինելու այնտեղից իջնել», կամ Վազգեն Մանուկյանը, կամ Վահան Հովհաննիսյանը, կամ Պարույր Հայրիկյանը, կամ Դավիթ Վարդանյանը, կամ Հրանտ Խաչատրյանը… Եվ միայն Մարգարիտա Ադամյանը ճիշտ գուշակեց, թե մեջբերումը 1998-ին Հրանտ Բագրատյանի «Առավոտին» տրված հարցազրույցից էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել