Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 15,2000 00:00

ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԵՎ ԿՈՄԲԻԿՈՐՄԻ ՎԼԱԴԸ Անդրանիկ Մարգարյանի եւ Էդուարդ Մադաթյանի՝ համապատասխանաբար վարչապետ եւ նախարար դառնալուց հետո թափուր էին մնացել թիվ 9 եւ 10 ընտրատարածքները։ Չնայած այստեղ ընտրությունները կկայանան միայն հոկտեմբերին, բայց արդեն իսկ հայտնի է, թե ովքեր են դառնալու այդ տարածքների ընտրյալները։ Ըստ այդմ, թիվ 9-ից պատգամավոր կընտրվի Մհեր Սեդրակյանը, որ ՀՀԿ անդամ է եւ անցած տարի, չնայած նրա թեկնածությունը պաշտպանում էր իր կուսակցությունը, թիվ 8 ընտրատարածքում պարտվեց Արմենակ Արմենակյանին։ Իսկ թիվ 10-ում կընտրվի Կոմբիկորմի Վլադը, որի մեծագույն աջակցությամբ 1999-ի մայիսի 30-ին պատգամավոր ընտրվեց Անդրանիկ Մարգարյանը։ ԲԱՔՈՒ ԳՆԱՑԻՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ Ֆրանսախոս լրագրողների միջազգային կազմակերպությունը հուլիսի 7-11-ը Բաքվում կազմակերպել էր «Կովկասյան օրեր» սեմինարների շարք։ Այս կազմակերպությունը իր 50-ամյակը նշեց Բաքվում, եւ տարբեր երկրներում 30-ից ավելի մասնաճյուղեր ունի։ «Կովկասյան օրերին» մեր երկրից մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի կցորդ Լուսինե Այվազյանը եւ «Երկիր» թերթի նախկին գլխավոր խմբագիր Շաղիկ Մարուխյանը։ Ի դեպ, հրավերներ էին ուղարկվել 5 այլ լրագրողների եւս, սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են։ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Հուլիսի 13-ին ԱՄՆ կոնգրեսի Ստորին պալատը, Ներկայացուցիչների տունը որոշել են հաջորդ ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 92,5 մլն դոլար։ «Ազատություն» ռ/կ-ը նաեւ հիշեցրել է, որ անցած տարի օգնությունը 95 մլն դոլար էր կազմել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել