Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է «Առավոտի» թղթակցի հարցին՝ «Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը իշխանությունը կիսել։ Մանավանդ, որ վերջինիս ազդեցությունն ավելի կմեծանա երկրորդ անգամ նախագահական ընտրություններում վճռորոշ դեր խաղալուց հետո», այսպես պատասխանել. «Նրանց փոխհարաբերություններն ինձ չեն վերաբերում։ Բայց պաշտպանության նախարարի՝ քաղաքական գործընթացներին անընդհատ խառնվելու առնչությամբ՝ հիշենք, որ ամեն ինչ վերջ է ունենալու։ Եվ մի բան էլ հիշենք՝ ինչքան արագ ենք որեւէ բարձունք բարձրանում, այնքան արագ ենք ստիպված լինելու այնտեղից իջնել»։ ՆԱԽՈՐԴ «Կարելի է ասել, որ մենք կարողացանք մշուշից դուրս բերել Հայաստանը, եւ դրանում շատ էական է Հրանտ Բագրատյանի դերը։ Նա մշտապես վայելել եւ վայելում է Հայոց Համազգային Շարժման պաշտպանությունը։ Մենք համոզված ենք, որ վարչապետի անձի շուրջ պտտվող բամբասանքների առիթը միանշանակորեն այն է, որ նա պայքարում է իրոք ազատական տնտեսություն ստեղծելու համար» 1996-ին արտահայտված այս մտքի հեղինակը Էդվարդ Եգորյանն է։ Մինչդեռ մեր ընթերցողների կասկածները վերաբերել էին միայն Տեր-Հուսիկ Լազարյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել