Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԳՆԱՑ Հետո էլ ասում ենք, թե ԱԺ խոսնակի ուշքը գնում է որեւէ տեղ մեկնելու համար։ Օրինակ, վերջերս Արմեն Խաչատրյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների համաժողովի նախագահ, հրավիրված էր մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական տարեկան վեհաժողովին, բայց չգնաց։ ԷՍ ԻՆՉ ԶՈՒԼՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ Ա, ԴԱՏԱՎՈՐԻՍ ՉՊՈԿԵՑԻՆ-ՉՏԱՐԱՆ Պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը մի քանի օր առաջ ՍԴ-ում էր։ Իսկ Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր մեկ այլ Գագիկ Պողոսյանի, երկու ամիս է, ինչ չեն կարողանում տեսնել եւ ոչ մի տեղում։ Նրա հետ հնարավոր չէ նույնիսկ հեռախոսով կապվել, քանզի պրն Պողոսյանը խորհրդակցական սենյակում է եւ նախապատրաստում է «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» քր. գործի գինեսյան նշանակության վճիռը։ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՏԱՆԻՔԻՑ ԼՈՒՐ ՉԿԱ Արդարադատության նախարարության տանիքի հրդեհը հանգցնելուց հետո ոչ մի լուր չկա (կապված հանձնաժողովի եւ նրա եզրակացության հետ)։ «Առավոտի» այն հարցին, թե ինչի՞ց էր ծագել հրդեհը եւ ի՞նչ է պարզվել, ԱՆ մամլո քարտուղար Գայանե Աբրահամյանը երեկ պատասխանեց. «Առայժմ քննություն է գնում։ Ոչ պարզ են պատճառները, ոչ էլ՝ պատճառված վնասի չափը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել