Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻՆ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե փաստաբանի հետ պայմանագիր է կնքելու եւ նրա միջոցով հետեւելու հոկտեմբերի 27-ի դատաքննությանը։ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենց կուսակցությունը եւս նման մտադրություն ունի։ Իրավաբանների խումբ են ստեղծել, որն այժմ քննարկում է հոկտեմբերի 27-ի գործի մասերը կարճելու վերաբերյալ զինդատախազության որոշումները վերադաս դատախազին բողոքարկելու հարցը։ Կարդացեք էջ 3։ Ո՞ՒՐ ԳՆԱ ԽՈՍՆԱԿԸ, ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԸ ԱԺ որոշ պատգամավորներ հավատացած են, թե իրենց խոսնակը Ղրիմ է մեկնում հանգստանալու եւ այդ նպատակով բյուջետային միջոցներից 8 հազար դոլար է ինքն իրեն տրամադրել։ «Առավոտն» այս լուրը ճշտելու համար դիմեց ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանին։ Նա հաստատեց, թե Արմեն Խաչատրյանը պատրաստվում է մեկնել արձակուրդ. «Սիմֆերոպոլի առողջարաններից մեկում կբուժվի. հերթական արձակուրդն է, բայց իր հաշվին՝ միանշանակ»։ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքը շուտով կմտնի հայկական Գինեսի գրքի մեջ։ Այսպիսի թափով առանձին վերցրած մեկ ընտրատարածքում վերաքվեարկություն անցկացվել է մեկ էլ 1990 թվին՝ թիվ 40 ընտրատարածքում։ Մանրամասն 2-րդ էջում։ ՋՐԱԳԾԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ Թեպետ Թալինի շրջանի Պարտիզակ գյուղում գործում է յոթ կուսակցություն, գյուղապետը ՀՀԿ անդամ է, գյուղում մեծ թիվ են կազմում ՀՅԴ անդամները, բայց գյուղը ոչ խմելու ջուր ունի, ոչ էլ ոռոգման։ Ջրագիծը թղթի վրա կա, իրականության մեջ՝ ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել