Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ՆՊԱՏԱԿՆ Է՝ ՀԱՄԱԽՄԲԵԼ Երեկ Հայաստանի Երիտասարդական կուսակցության հրավերով Հայաստան էին ժամանել Հարավսլավիայի եւ Բելառուսի պաշտոնական կուսակցությունների երիտասարդական թեւերի պատվիրակությունները։ Նրանք ԵՊՀ-ում հանդիպեցին ուսանողության հետ եւ ներկայացրին իրենց ծրագրերն ու դիրքորոշումները։ Ծրագրի մեջ ներգրավված են երեք երկիր՝ Հարավսլավիան, Բելառուսը եւ Հայաստանը, որոնք Խորհրդային Միության օրոք հարեւան պետություններ են եղել։ Ներկայումս վերոհիշյալ երեք երկրների հիմնական նպատակն է համախմբել երիտասարդներին, կազմակերպել փոխայցելություններ, առիթ տալ նրանց՝ ճանաչել միմյանց։ – Կարծում եմ, մենք կգտնենք համախոհներ երիտասարդ սերնդակիցների մեջ։ Ծրագիրը հիմնված է քաղաքակրթության ավանդույթների վրա եւ միտում ունի հետեւել արեւելյան ավանդույթներին, ինչն էլ մեզ հնարավորություն կտա խուսափել արեւմտյան արժեքներից, լրատվամիջոցների բռնակալական կեցվածքից,- ասում է «Միջնադար» կազմակերպության նախագահ, «Ներդաշնակ աշխարհ» կազմակերպության անդամ Գ. Մարկոսյանը։ Արդյունքում կկազմակերպվի հոգեհարազատ ժողովուրդների կոնգրեսի երիտասարդական ճակատը, կստորագրվեն ընկերության, համերաշխության պայմանագրեր, որից հետո կսկսվեն քննարկումներ երիտասարդական ծրագրերի ոլորտներում հնարավոր ինտեգրացիոն պրոցեսների մասին։ Հետագայում կմշակվեն նաեւ համատեղ ծրագրեր, ընդ որում, դրանք կլինեն մշակութային բնույթի, կրթական-վերլուծական կամ ինֆորմացիայի լրատվական կենտրոններ։ Կազմակերպիչների կարծիքով, համագործակցության միջոցով երիտասարդների մեջ կսերմանվի ազատ ընտրություն կատարելու ունակություն, ինչն էլ հիմք կհանդիսանա ազատ եւ ինքնավստահ քայլել կյանքում։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել