Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Չնայած զրո ստացա, բայց իմ զրոն ավելի բարձր է, քան մյուսների զրոն»։ ՆԱԽՈՐԴ «Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետեւ ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաեւ համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ։ Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես…»,- այս մտքի հեղինակը քաղաքական գործիչ չէր այն՝ 1982 թվականին, երբ գրել էր «Անանձրեւ հուլիս» պատմվածքը, որը տեղ գտավ 1987-ին «Ծանր լույս» գրքում։ Վանո Սիրադեղյանից այս մեջբերումը ճիշտ էր գուշակել ինչպես մեր մշտական ընթերցող Գեւորգ Գույումջյանը, այնպես էլ՝ վանահայր Արսենը՝ «Ինտերնետի» միջոցով։ Սակայն դրամական մրցանակը բաժին է հասնում մեր հայաստանցի հայրենակցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել