Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 12,2000 00:00

ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ Մատնանշելով Թուրքիայում ցեղասպանության հարցի շուրջ ազատ քննարկումները, մասնավորապես արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց. «Ես կարծում եմ, սա արդեն իշխանությունների անուղղակի թույլտվությամբ է, որ արվում է։ Այլապես հնարավոր չէ անել։ Նրանք գիտակցում են, որ վերջիվերջո պետք է գնան երկխոսության։ Եվ ես կարծում եմ, որ այսօր Թուրքիայում փորձ է արվում՝ հանրային կարծիքի հողի պատրաստման առումով։ Եվ սա դրական միտում է»։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՐՄ ԱՆԵԿԴՈՏ Հայկական ռադիոյին հարցնում են. «Ինչո՞ւ Եվրախորհուրդը ձայների նման ջախջախիչ մեծամասնությամբ եւ առանց հապաղելու ընդունեց Հայաստանի անդամակցությունը երաշխավորելու որոշումը»։ Հետեւում է այս պատասխանը. «Եվրոպացիներն ուղղակի լուրջ էին ընդունել Հայաստանի պատվիրակության որոշ անդամների սպառնալիքը, թե որոշումը չընդունելու դեպքում Ստրասբուրգից չեն հեռանա»։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում եւ այլն՝ մենք առնվազն 1 տարով հետ ենք ընկել,- ասաց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՄԱԱ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ։- Նոր-նոր վերագտել ենք այն անհրաժեշտ նվազագույն ներքաղաքական կայունությունը, որը թույլ կտա մեզ այդ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալել»։ ՀԱՆԳՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ հոգնած հայրենի ներքաղաքական կյանքի վայրիվերումներից, ներկայումս իր հանգիստն անց է կացնում Իտալիայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել