Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

ՆՐԱՆՑ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈ՛ՒՄ ՉԵՆ ԾԵԾԵԼ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի պետ Ռաֆիկ Հովհաննիսյանը «Առավոտին» պարզաբանեց, որ ո՛չ Հարություն Հարությունյանը, ո՛չ Կարեն Հունանյանը եւ ո՛չ էլ Ալիկ Հարությունյանը իրենց կալանավորման ընթացքում չեն եղել Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանում, հետեւաբար, այնտեղ նրանց ոչ ոք չի ծեծել։ ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ «Առավոտի» հունիսի 24-ի համարում Էլիզա Ազնավուրյանի հրապարակմանը ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը եւ նախարարության գլխավոր մասնագետն արձագանքել էին մի հոդվածով, որը պարտավոր էինք հրապարակել՝ համաձայն Մամուլի մասին օրենքի։ Հարկ ենք համարում, սակայն, հավելել, որ պատասխան հոդվածը համեմված էր տիկին Ազնավուրյանի հասցեին վիրավորական արտահայտություններով, որոնք դրանց հեղինակների մտքի եւ դաստիարակության արգասիքն են եւ բնավ ոչ խմբագրության վերաբերմունքը։ ՆՐԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ Կիմ Բալայանի ասելով՝ «Ընտրությունների ընթացքում ընտրակաշառքներ են բաժանվել, բազմաթիվ գառներ են մորթվել»։ Մեր հարցին՝ «իսկ դուք չե՞ք բաժանել, դուք գառ չե՞ք մորթել», պարոն Բալայանը պատասխանեց. «Մի՞թե ես կարող եմ ինքս իմ դեմ հակաքարոզչություն անել, չէ՞ որ ժողովուրդն ինձ ճանաչում է որպես քաղաքական գործիչ, որը պայքարում է արդարության համար։ Ես ոնց կարող էի ինքս ինձ թույլ տալ նման քայլերի դիմել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել