Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 11,2000 00:00

ԱՅՍ ԳՈՐԾԸ ԵՎՍ ԿԱՐՃՎԵՑ Ինչպես նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, ԱԺ-ի պահպանությունը եւ անցագրային ռեժիմն իրականացնող 1-ին դասակի հրամանատար Արթուր Հակոբյանը եւս, կալանքի տակ գտնվելու ժամանակ զավակ ունեցավ։ Արթուր Հակոբյանի մեղադրանքի հիմք էր մասնավորապես այն, որ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը եւ Վռամ Գալստյանն առանց անձը հաստատող պատշաճ փաստաթղթերի էին ստացել անցաթուղթ. «Բացի այդ, ԱԺ տարածքում լսելով հրազենի կրակոցներ, հանցագործությունը կանխելու, հանցագործներին վնասազերծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, մեղադրյալ Արթուր Հակոբյանը խուճապի է մատնվել եւ որեւէ պատշաճ միջոց չի ձեռնարկել անմիջապես ԱԺ-ի պահակակետերն ուժեղացնելու համար, ինչի հետեւանքով Էդիկ Գրիգորյանը եւ Դերենիկ Բեջանյանը, ինքնաձիգերով զինված, անարգել մտել են ԱԺ տարածք»։ Կարդացեք էջ 3։ «ՔԵԶ ԸՆՏՐԵՑԻ, Ի՞ՆՉ ՀԱՍԿԱՑԱ» Արաբկիր թիվ 5 ընտրատարածքում յոթանասունն անց մի ծերունի մենակ էր եկել ընտրության։ Նա չէր կարողացել համոզել իր կողակցին, որ վերջինս կատարի իր քաղաքացիական պարտքը. «Քեզ ընտրեցի, ի՞նչ հասկացա, որ հիմա էլ ուրիշին ընտրեմ»,- կարճ էր կապել տատիկը։ Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։ ՄՏՆՈՒՄ ԵՆ «ԲԻՐԻՔՈՎ»… Շուրջ 500 գորիսեցիներ ցանկություն են հայտնել անդամագրվել Ազատամարտիկ վետերանների միությանը։ Գորիսի նախկին քաղաքապետ Համլետ Մկրտչյանն այս մարդկանց ցուցակը պիտի հասցներ Երեւան։ Համապատասխան «փորձաքննությունից» հետո միության անդամներ կդառնան արժանավորները։ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ՝ ՏԱԿԱՎԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ Հունիսի 16-ին Փարիզում տեղի ունեցավ հանդիպում՝ «Հայկական հարցի շուրջ հայ-թուրքական երկխոսությունն այսօր» թեմայով։ Հանդիպմանը մասնակցած պատմաբան Ժիրայր Լիպարիտյանն ասաց. «Երկխոսություն բառը փոքր-ինչ անհամեստ էր, որովհետեւ նույն ամբիոնում եւ նույն հասարակության առջեւ միատեղ ելույթ ունենալը տակավին երկխոսություն չէ»։ Ժիրայր Լիպարիտյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել