Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

Աբգար Ափինյանը Գրողների միության քարտուղարը մեծ խանդավառությամբ միացավ ընդդեմ ամերիկյան հակաբեղմնավորիչների հայ մտավորական կանանց շարժմանը: Հիշեցնենք՝ սույն կանայք գտնում են, որ ամեն ամիս աբորտ անելը շատ ավելի ազգային է եւ առողջարար, քան իմպերիալիստների կողմից ուղարկած հակաբեղմնավորիչներ օգտագործելը: Հետաքրքիր է, որ պրն Ափինյանը առաջնորդում է այն կանանց, որոնց տարիքում բեղմնավորման վտանգը վաղուց արդեն անցել է: Լորիս Ճգնավորյանը Հայաստանի թիվ 1 երաժշտական բիզնեսմենը վերջապես որոշեց լքել Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ մասնավորապես եւ Հայաստանը՝ ընդհանրապես: Ըստ որոշ տվյալների, նա պատրաստվում է իր բիզնեսը շարունակել Իրանում՝ «Ռոստամ եւ Զոհրաբ» իր անզուգական գլուխգործոցի հաճախակի կատարումներով: Բոլոր դեպքերում, իր մեկնելով պրն Ճգնավորյանը անգնահատելի ծառայություն մատուցեց ազգային մշակույթին: ՀՀ իրավապահները Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ լուսավոր Եվրոպայում (որտեղ մենք, կարծես թե, ոտք ենք գցել), եթե նախկին կալանավորը մեղադրեր մեկուսարանի ղեկավարությանը խոշտանգումներ կազմակերպելու համար: Մեր իրավապահները, սակայն, որեւէ ձեւով չեն արձագանքում Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի եւ մյուսների հրապարակային հայտարարություններին եւ ազգային ավանդույթի համաձայն, փորձում են կոծկել Նուբարաշենի մեկուսարանի «ծեծող բրիգադի» գործունեությունը: Եթե այդպես շարունակվի, ապա «իրավիճակի հաջորդ փոփոխությունից» հետո, մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ Մանուկ Միքայելյանը մի խումբ այլ սադիստների հետ կպարգեւատրվի պետական շքանշաններով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել