Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ՆԱԻՐԻԻՑ ՄԻՆՉԵՎ «ՆԱԻՐԻՏ» «Նաիրիտ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Ներսիսյանի եւ մյուսների քրգործի նախաքննությունն ավարտվել է մեկ ամիս առաջ։ Մեղադրյալները, ըստ պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանի, ծանոթանում են գործի նյութերին, «ինչ-որ տեղ ձգձգում են»։ Ուստի քննիչը սահմանափակել է ժամկետը մինչեւ հուլիսի 11-ը։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 90 հոդվածի 4 մասով. խոսվում է մինչեւ 5 մլն դոլար գույքի հափշտակության մասին։ ՋԳՐՈՒ Երեկ ԱԺ նիստի ընթացքում, ի լուր ամենքի, Տիգրան Թորոսյանը կշտամբեց իր շեֆին. «Պրն Խաչատրյան, խնդրում եմ, երբ ես նիստ եմ վարում, կանոնակարգի խախտումով դո՛ւք ձայն մի տվեք»։ ԱԺ նախագահն արտահայտվելու հնարավորություն էր տվել Արշակ Սադոյանին, որը, սովորականի պես, իր անջատած բարձրախոսի պայմաններում տեւական գոռգոռոցային բանավեճի մեջ էր մտել Տիգրան Թորոսյանի հետ։ Անտեսելով իր տեղակալի այս զգուշացումը, պրն Խաչատրյանը քիչ անց նիստը վարողի փոխարեն պատգամավորներին հրավիրեց դահլիճ՝ քվեարկության, ինչը պրն Թորոսյանը մոռացել էր անել։ ԷԼԻ ԼԱՎ ԵՆՔ ՊՐԾԵԼ «Էկոնոմիստի» համաձայն, Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքն այսօր կազմում է 840 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար մեջբերենք, որ Վրաստանի արտաքին պարտքը 1 մլրդ 930 մլն դոլար է։ Ընդ որում, եթե Հայաստանի պարտքի 43%-ի տերը Համաշխարհային բանկն է, Վրաստանի արտաքին պարտքի հիմնական մասը կուտակվել է Թուրքմենիայից ստացվող գազի դիմաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել