Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հուլիս 08,2000 00:00

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ԱՇՆԱ՞ՆԸ Այսօր, ըստ ամենայնի, կհայտարարվի հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ավարտի մասին՝ ահաբեկչական գործողությունն իրականացնողների եւ նրանց աջակցողների մասով։ Երկուշաբթի օրվանից կսկսվի քրեական գործի նյութերին ծանոթացման գործընթացը, որը կտեւի 50 աշխատանքային օր։ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ Երկուշաբթի պաշտոնանկ է արվելու Պետական ռեզերվների վարչության պետ Էդուարդ Սիմոնյանցը։ «ԱՌՆԵՄ-ԹՌՆԵՄ»-Ի ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, 1994 թ. վերջերին, ԼՂՀ-ում գործող մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես՝ «Արցախկենցաղսպասարկումը», «Զիարատ» ՍՊԸ-ն, ԼՂՀ սպառողական միությունը, ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ.Քոչարյանի կարգադրությամբ արտոնյալ վարկեր են ստացել, որի ընդհանուր գումարը կազմել է մոտ 22 մլն դրամ եւ 3 մլրդ ռուբլի։ Ըստ մեր աղբյուրների, հիշյալ բոլոր տնտեսվարող սուբյեկտները ժամանակի ընթացքում լուծարվել կամ պարզապես անհայտացել են՝ առանց պետական ֆինանսական միջոցները վերականգնելու։ Կարդացեք նաեւ էջ 3։ Լ ԾձիյԽԼ ԽԿծժճծԿ – ծԼԽԸԽԿլ! Վկայակոչելով քաղաքապետարանի որոշումը, ոստիկանները ստիպում են սրճարանատերերին, որ ժամը 22-ից հետո երաժշտություն չհնչի (փոխանակ հետեւեին, որ ցածր հնչի)։ Չնայած, այն սրճարանատերերը, որոնք լեզու են գտել ոստիկանների հետ, կարող են անտեսել այդ հրահանգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել