Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Դեռ 1996-ին Վազգեն Մանուկյանի պաշտպանության մեծ հավաքի ժամանակ ես խնդրեցի հնարավորություն տալ գոնե 2 ամիս ընդդիմություն չլինել, որովհետեւ մեր կուսակցության անդամները կենցաղային տարբեր հոգսեր ունեն՝ մեկի ծորակը չի աշխատում, մեկի դուռն է պետք վերանորոգել»։ ՆԱԽՈՐԴ Մեր երեկվա վիկտորինան հատուկ հարմարեցված էր Սահմանադրության օրվան։ Զի 1995-ի հուլիսի 3-ին Գագիկ Հարությունյանն էր կանխատեսել, թե 2000 թվականին փայլուն մի պետություն կունենանք. «Սակայն կա մի շատ վճռական պայման. ինչ հաջողությունների կհասնենք Ղարաբաղի հիմնահարցի լուծման մեջ»։ Նշված պայմաններից եւ չափանիշներից դատելով՝ քանի որ 5 տարի անց Հայաստանում կյանքը, մեղմ ասած, փայլուն չէ, ուստիեւ, ըստ այդմ, Ղարաբաղի հիմնահարցի մեջ որեւէ հաջողության չենք հասել եւ մեզ չի հաջողվել քաղաքական գործընթացն ակտիվորեն առաջ տանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել