Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

ԳԹՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՀԱՇՎԻՆ «Գթություն» բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը վերջերս հրապարակավ հայտարարել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կա՛մ մասոնական օթյակի անդամներից է, կա՛մ պանթուրքական ծառայությունների կողմից գնված մարդ»։ Եթե չանտեսենք այն փաստը, որ ՀՀ նախագահ եղած տարիներից մինչեւ օրս Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի գիտաշխատողի իր աշխատավարձը բարեխղճորեն փոխանցում է «Գթություն» բարեգործական միությանը, ապա վստահ կարելի է արձանագրել, որ մասոնական օթյակից կամ պանթուրքական ծառայություններից Խաչիկ Ստամբոլցյանն իր համեստ մասնաբաժինն ունի, որով էլ այս կարգի գթություններ է անում։ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԱՂԵՐ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, հումանիտար նկատառումներով, Արցախ է տարվել «Սամվել Բաբայան+15» գործի համար մետաղյա ճաղեր, որոնք, ըստ չճշտված լուրերի, «Վահան Հովհաննիսյան+30» գործի դատաքննության համար պատրաստված ճաղերն են եղել։ Ի դեպ, ահաբեկիչների համար նախատեսված ճաղերը «խերով» եղան. նրա ետեւից դուրս եկածները հետագայում դարձան ահաբեկչության դեմ պայքարող հանձնաժողովի նախագահներ։ Ո՞Վ ՇԱՀԵՑ Պարույր Հայրիկյանը չդարձավ ԱԺ պատգամավոր։ Եվ սկսեց երգեր գրել։ Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դարձավ ԱԺ պատգամավոր։ Եվ սկսեց երգեր չգրել։ Պարույրը ոչինչ չկորցրեց պատգամավոր չդառնալով. ավելին, շահեց՝ նա «Ճերմակ ամպ» երգով դարձավ մրցանակակիր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել