Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 05,2000 00:00

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Թանկագին համախոհներ, զինակիցներ, բարեկամներ. Ազատամարտիկ վետերանների միություն ստեղծելու մեր համատեղ ջանքերը մեծ արձագանք գտան երկրի բնակչության բոլոր շերտերում։ Բազմաթիվ ռազմաճակատայիններ եւ թիկունքայիններ, որոնք իրենց ուժերի ներածի չափով ներդրում են ունեցել հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռազմական հաջողություններում, հավատում են մեր անկեղծ ցանկությանը եւ ժողովրդին համախմբելու հնարավորությանը, նրա բարոյական ոգու վերելքին, երկրի տնտեսական բարգավաճմանը եւ ազգի բարեկեցության բարձրացմանը։ Սակայն, ափսոսանքով արձանագրում եմ, որ միության որոշ ակտիվիստներ, կազմակերպության գործունեության մեջ գերագնահատելով իրենց դերը, շտապեցին անազնիվ միջոցներով նոր անդամներ ներգրավել Ազատամարտիկ վետերանների միություն։ Այսպիսի արատավոր գործելակերպը կարող է վարկաբեկել մեր գաղափարները։ Մենք չենք ընկել քանակի ետեւից, մեզ անհրաժեշտ է որակ։ Վերոնշյալ ակտիվիստների գործունեությունը նպաստեց այն երեւույթին, որ երկրի մի շարք շրջաններում սկսվեց անառողջ մրցակցություն միության տարածքային ստորաբաժանումների ղեկավար դառնալու համար։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես որոշում եմ ընդունել հետաձգել Ազատամարտիկ վետերանների միության հիմնադիր համագումարի ժամկետը՝ մինչ միության անդամների անդամակցության կարգավորումը։ Ազատամարտիկ վետերանների միության հիմնադիր համագումարի անցկացման նոր ժամկետը կհայտարարվի լրացուցիչ։ Ա. ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ «Ազատամարտիկ վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ 4.07.2000 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել