Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 05,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է այսպես պատասխանել լրագրողի հետեւյալ հարցին. «Ինչպե՞ս եք պատկերացնում կյանքը 2000 թվականին»։ «Օ՜, ես պատկերացնում եմ փայլուն մի պետություն»։ «Ընդամենը 5 տարի հետո՞»,- հետաքրքրվել էր լրագրողը, եւ տվյալ գործիչը արձագանքել էր. «Եթե դուք ապրած լինեիք այն տագնապները, որ ես ապրել եմ այս 5 տարիների ընթացքում… Սակայն կա մի շատ կարեւոր վճռական պայման. ինչ հաջողությունների կհասնենք Ղարաբաղի հիմնահարցի լուծման մեջ։ Եթե մեզ հաջողվի քաղաքական պրոցեսն ակտիվ առաջ տանել՝ կկարողանանք լիարժեք օգտագործել մեր հնարավորությունները»։ ՆԱԽՈՐԴ «Եթե մենք՝ կոմունիստներս, մտածում ենք ստամոքսով, դուք՝ ՀՀՇ-ականներդ, գլխով, ինչո՞ւ ենք մենք նիհարում, դուք՝ չաղանում» արտահայտությունից, մեղմ ասած, դժվար չէր կռահել, որ հեղինակին պետք է որոնել Կոմկուսի կուռ շարքերում։ Բայց մեր ընթերցողները տալիս էին, ասենք, Լեոնիդ Հակոբյանի անունը։ Ճիշտ է, նա էլ գեր չէ, բայց 1995-ին «Հայաստանի կոմունիստում» այդ հարցադրումն արել էր Խորեն Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել