ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆԱ ԱՅԼԵՎՍ ԵՐԵՎԱՆՑԻ ՉԷ Մի քանի օր առաջ «Առավոտը» նշել էր, թե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում երաշխավորելով Հայաստանի անդամակցությունը, կատարվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երազանքը՝ հունիսի 29-ին արթնանալ որպես եվրոպացի «եւ նա այլեւս աբովյանցի չէ»։ Պրն Հովհաննիսյանը, վերադառնալով Ստրասբուրգից, թերթին տեղեկացրեց, որ չնայած աշխատել է Աբովյանում (Կոտայքի նախկին մարզպետն է), բայց ինքը երեւանցի է։ ԴԱՌԸ ՀՈՒՄՈՐ Ըստ մեր հայրենակից Ավետիք Իշխանյանի՝ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունից հետո Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը ման է գալիս բրոնեժիլետով։ ՎԹԱՐ Ըստ մեզ հասած տվյալների հուլիսի 2-ի ուշ երեկոյան Արմավիրի ճանապարհին «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, որի արդյունքում 3 հոգի զոհվել են, իսկ վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն այդ տվյալների համաձայն, մեքենայում գտնվողները մաքսային ծառայողներ էին (տեսուչ, «Զվարթնոցի» մաքսապետի նորանշանակ տեղակալ եւ այլն)։