Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 04,2000 00:00

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ Մինչ մեր պաշտոնյաները վստահ են, թե Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ անդամակցությունը կնպաստի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, հարեւան երկրի քաղաքական գործիչները մատնանշում են, թե ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անդամ լինելը հարցի լուծման առումով արդյունավետ չեղավ։ Այս մասին «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ասաց. «Չէ, ես կարծում եմ եւ այդ մասին CNN-ին ու Բաքվի հեռուստատեսությանն էլ եմ ասել Ստրասբուրգում (նույնը CNN-ին եւ մեր ազգային հեռուստատեսությանն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ալեսքերովը), որ Եվրախորհրդին անդամակցությունը հակամարտության կարգավորմանն անպայմանորեն նպաստող քայլ է»։ Կարդացեք էջ 3։ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵԼՔԸ՝ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ Բյուջեի մուտքերն ապահովելու հարցում պետական եկամուտների նախարարությունը շարունակում է դժվարություններ կրել։ Դրանք փոքր-ինչ մեղմելու նպատակով նախարարությունը որոշել է դիմել հին, փորձված մեթոդին՝ կանխավճարներ հավաքելուն։ Մասնավորապես, սկսվել է սրճարաններից 300.000-ական դրամ հավաքելու գործընթացը։ Վերջինի մասին «Առավոտին» տեղեկացրեց երեւանյան մի սրճարանատեր։ ԺԹԸ Թ ԿԺծԿԾ Այն, որ Սերժ Սարգսյանը համատեղում է անվտանգության խորհրդի քարտուղարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ճիշտ չէ. «Ես գտնում եմ, որ անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է ազատված լինի այլ գործադիր պաշտոնից։ (…) Հակառակ դեպքում, ստացվում է, որ ինքն իրեն է հաշվետվություն տալու»։ Վահան Հովհաննիսյանի ասուլիսի մանրամասները՝ էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել