Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հեղափոխությունները բնորոշվում են այնպիսի հատկանիշով, որ այդ ալիքին իշխանության եկած մարդիկ լինում են մեծամիտ-ինքնավստահ։ Երբեմն իրենց վեր դասելով օրենքից եւ համբերություն չունենալով գնալու օրինական ճանապարհով՝ նրանք գերադասում են արհամարհել օրենքը՝ հանուն այն ծրագրերի, որոնք, իրենց համոզմամբ, ունակ են «երջանկացնելու» ժողովրդին։ Վերջնակետում միշտ էլ նպատակների եւ արդյունքի անհամապատասխանությունն է»։ ՆԱԽՈՐԴ Որեւէ կասկած չունեինք, թե սույն գործչի ոչ այնքան հանրահայտության պատճառով՝ ոչ ոք չէր գուշակի, որ այս մտքերը 1995-ի նոյեմբերին արտահայտել էր ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մասիս Բաղդասարյանը. «Մարդիկ կատաղի պայքար են մղում որոշ հասկացողությունների դեմ, եռանդագին պաշտպանում այլ հասկացողություններ, առանց փոխըմբռնման եւ իրար հասկանալու նվազագույն ճիգի։ Կոռեկտ խոսակցության համար առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ բովանդակություն ունի դիմացինի օգտագործած հասկացությունը կամ կատեգորիան։ Գաղափարների ճչացող էկլեկտիզմ, հասկացողությունների այս ահավոր խառնաշփոթը, որի ականատեսն ենք ամեն օր, մեծապես պայմանավորված է պետական քարոզչական մեքենայի միակողմանի եւ հաճախ այլասերող բովանդակությամբ։ Հայկական հեռուստատեսության աշխատանքն արդեն բավական է, որ հայ մարդն իրեն զգա գաղափարական հենքից զուրկ մի անմշակույթ ցեղի անդամ։ Քաղաքական-հասարակական երկխոսության ու հաղորդակցման պատկերը հիշեցնում է խուլ ու համրերի խոսակցություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել