Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է ԼՂՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանից փորձեցինք ճշտել, թե Սամվել Բաբայանի մասին ԼՂՀ-ում ցուցադրված ֆիլմը (20 օրվա վաղեմությամբ հանդերձ) հեռուստադիտողների խնդրանքով քանի՞ անգամ է ցուցադրվել տեղական հեռուստատեսությամբ, եւ անձամբ վարչապետ Անուշավան Դանիելյանը ինչ տպավորություններ է ստացել՝ դիտելով վավերագրական ֆիլմը։ Պրն Միքայելյանը պատասխանեց, որ իր ստացած ինֆորմացիայով, ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ։ Ինչ վերաբերում է Անուշավան Դանիելյանին, ապա չմոռանանք, որ, այնուամենայնիվ, «նա էլ մեզ պես սովորական մարդ է։ Իսկ ֆիլմը հո շոու չէ՞ր. մի՞թե կարելի է մարդու (խոսքը Ս. Բաբայանի մասին է- խմբ.) ողբերգությունը շոու դարձնել»։ ԼԱՎ ԼՈՒՐ Երեկ ԼՂՀ-ում նոր արտադրություն է բացվել։ Խոսքը Ստեփանակերտի «Կոշիկի ֆաբրիկա» ՊՓԲԸ-ի մասին է, որը վերագործարկվել է եւ այսուհետ արտադրելու է զինվորական համազգեստներ, սպիտակեղեն, կոշկեղեն։ Գործարանում առայժմ կաշխատեն 600-ից ավելի մարդիկ։ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ԲՋՋԱՅԻՆՈՎ Ստրասբուրգում հայկական փոքրաթիվ պատվիրակության կողքին Թուրքիայից եւ Ադրբեջանից ժամանած մոտ 50 մարդ, հենց որ քվեարկվել է Ադրբեջանի անդամակցության հարցը, անմիջապես բջջային հեռախոսակապի մեջ են մտել Բաքվի եւ Ստամբուլի հետ եւ շնորհավորել են իրար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել