Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ԿՐԿԻՆ ՄԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱԺ էներգետիկ հանձնաժողովի վերջին զեկույցի մասին, էքսվարչապետ, ԱԺ էքսխոսնակ եւ էլի մի քանի էքսպաշտոնակիր Խոսրով Հարությունյանը հետեւյալ կարծիքին է. «Կարծում եմ, Բագրատյանը ճիշտ էր ասում. կա՞ն նյութեր, տվեք դատախազություն»։ Իսկ հանձնաժողովն իր քայլով «սեւացրեց անցյալը»։ Խոսրով Հարությունյանի ասելով, ժամանակ կանցնի եւ կմնա միայն մաղձը։ Ընդհանրապես, պարոն Հարությունյանը «նախկին» իշխանություններին պաշտպանելու կուրս էր վերցրել. «Ներկայացնել, որ նախկին իշխանություններն անում էին թալանելու համար, սա հասկանալի չէ»։ Իսկ ընդհանրապես. «Եթե հանձնաժողովն անկեղծ էր, կսկսեր ոչ թե 92-ից, այլ՝ 90-ից։ … Դեռեւս 91 թվականի օգոստոսի 26-ին Արշակ Սադոյանը, լինելով վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավոր խորհրդականը տեղական իշխանության հարցերով, հրավիրել էր համահանրապետական խորհրդակցություն եւ ամբողջ հանրապետությանն ասում էր՝ սիրելի ժողովուրդ, եթե հանկարծ ձմեռը ցուրտ լինի, այ, էս մարդիկ են մեղավոր, եւ ցույց էր տալիս տեղական իշխանությունների ղեկավարներին»։ «ՈՐՏԵ՞Ղ ՎՐԻՊԵՑԻՆՔ» Խոսրով Հարությունյանի կարծիքով, մեր խնդիրը պետք է լինի անցյալը վերլուծել, ոչ թե մեղավորներին գտնելու կամ գնահատականներ տալու համար, այլ՝ կատարվածից դասեր քաղելու համար. «Որտե՞ղ վրիպեցինք»։ կԿհխժ կժՀԹԿլ ծժ իԸԽձհյԹԸՇՁ «Էքսպո-2000» ցուցահանդեսում Հայաստանը հորով-մորով ներկայացնելուց հետո՝ Հանովերից Երեւան վերադարձող նախարարաշատ պատվիրակության աչքը ջուր էր կտրել ինքնաթիռի բիզնես-կլասում ուղեւորաբեռին սպասելիս։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ ցուցահանդեսից վերադարձած «հոգնած» նախարարներ Կարեն Ճշմարիտյանը եւ Լեւոն Բարխուդարյանը որոշել են կոկորդները մի փոքր թրջել։ Ուղեկցորդուհու մատուցած մի շիշ օղին բիզնես-կլասի այս ուղեւորներին չի բավականացրել։ Երկրորդ շիշը պատվիրելուց հետո ուղեկցորդուհին ասել է, որ այլեւս օղի չունեն։ Բարեբախտաբար, նույն օդանավի բիզնես-կլասում մի բարերար է հայտնվել եւ սիրով օղի հյուրասիրել ՀՀ նախարարներին։ Նախարարներից ամենաճշմարիտը կիսադատարկ օղու շիշը մեկնելով ուղեկցորդուհուն ճշտով ասել է. «Էս շիշը կտանեք ձեր շեֆին»։ Տեղեկանք ՀՀ նախարարներին. ըստ ՀԱՈՒ գործող կարգի՝ բիզնես-կլասի ուղեւորը թռիչքի ընթացքում կարող է ստանալ 50 գ կամ կոնյակ, կամ օղի, կամ վիսկի, 100 գ շամպայն, 100 գ գինի, 0,33 գ գարեջուր՝ աղի ձողիկներով։ Ասա, օղին ի՞նչ է, որ մի քանի արկղ չեք առնում-գցեք օդանավի «բագաժնիկը»՝ նախարար է ու սիրտը ուզեց։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել