Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ՆԱԽԿԻՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԻ ՄԱՍԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՇԱՏ Է ՆԵՐԿԱ ՀՀ ԳԽ պատգամավորների «Պատգամավորական ակումբ» կազմակերպությունը, հավանաբար, այս հուլիսի 20-ին կկազմակերպի առաջին ԳԽ-ի 10-ամյակին նվիրված «վիպուսկնոյ», այն անվանելով նախկինների հանդիպում։ Եվ եթե, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Բաբիկ Արարքցյանին, Վանո Սիրադեղյանին (գուցե այն կազմակերպվում է հաշվի առնելով, թե «Վանոն է, էլի, սիրտը չի դիմանա, կգա» նպատակով, ինչպես մեկն ասաց), Արա Սահակյանին, Կարապետ Ռուբինյանին, Երջանիկ Աբգարյանին, Բագրատ Ասատրյանին, անգամ Տեր-Հուսիկին (եւ մյուս նախկին տերերին) կարելի է նախկին անվանել, ապա ինչպես նախկին անվանես դեռեւս ներկա (էն էլ ինչպիսի ներկա) ներկայիս ԳԽ պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժիկ Սարգսյանին, Արտաշես Թումանյանին, Լեոնիդ Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, կարճ ժամանակով պաշտոնանկ Խոսրով Հարությունյանին, Տիգրան Սարգսյանին, Աղվան Հովսեփյանին, ներկայիս 40%-ին, ո՞ր մեկին թվես… Համա թե ՀՀ առաջին գումարման ԳԽ ենք ունեցել, հա՜… Համա թե նախկին ներկաներ։ ԳԽ այս ցանկն ուշադիր ուսումնասիրելուց հետո ես հասկանում, որ իրոք 90-ականներից Հայաստանում ոչինչ չի փոխվել։ Ավելի ճիշտ՝ ոչ ոք չի փոխվել։ Բացի նրանց կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական ճամբարներից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել