Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ մտքերը. «Մարդիկ կատաղի պայքար են մղում որոշ հասկացողությունների դեմ, եռանդագին պաշտպանում այլ հասկացողություններ, առանց փոխըմբռնման եւ իրար հասկանալու նվազագույն ճիգի։ Կոռեկտ խոսակցության համար առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ բովանդակություն ունի դիմացինի օգտագործած հասկացությունը կամ կատեգորիան։ Գաղափարների ճչացող էկլեկտիզմ, հասկացողությունների այս ահավոր խառնաշփոթը, որի ականատեսն ենք ամեն օր, մեծապես պայմանավորված է պետական քարոզչական մեքենայի միակողմանի եւ հաճախ այլասերող բովանդակությամբ։ Հայկական հեռուստատեսության աշխատանքն արդեն բավական է, որ հայ մարդն իրեն զգա գաղափարական հենքից զուրկ մի անմշակույթ ցեղի անդամ։ Քաղաքական-հասարակական երկխոսության ու հաղորդակցման պատկերը հիշեցնում է խուլ ու համրերի խոսակցություն»։ ՆԱԽՈՐԴ Թերեւս խորհրդանշական է, որ որեւէ մի ընթերցողի մտքով չանցավ, թե «Նախկին նախագահին պատժելն այնքան էլ լավ նախադեպ չէ։ Եթե փաստեր լինեն, որոնք դատարանով կապացուցվեն՝ այդ ուրիշ հարց է» մտքի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է։ Նա նման տրամադրություններ ուներ 1998-ի մարտին՝ նախընտրական փուլում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել