Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Նախկին նախագահին պատժելն այնքան էլ լավ նախադեպ չէ։ Եթե փաստեր լինեն, որոնք դատարանով կապացուցվեն՝ այդ ուրիշ հարց է»։ ՆԱԽՈՐԴ Չնայած մեր ընթերցողների ջանքերին, որոնք ակտիվորեն զանգահարում եւ որպես «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի ամռանը։ Սա չի վերաբերում ո՛չ նախագահի մնալ-չմնալուն, ո՛չ էլ խորհրդարանի լուծարմանը։ Խոսքը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին եւ արտաքին քաղաքականությանն է վերաբերում» մտքի հեղինակ նշում էին է՛լ Վիգեն Խաչատրյանին, է՛լ Դավիթ Շահնազարյանին, է՛լ ընդդիմադիր այլեւայլ գործիչների, ստիպված ենք նրանց հիասթափեցնել եւ նշել, որ դրամական մրցանակը ստանալու համար որեւէ մեկի ջանքերը չարդարացվեցին։ Պետք էր ավելի ուշադիր կարդալ «Առավոտը», քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ մարտի 17-ին հրապարակային առայժմ վերջին այս կանխատեսումն արել էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել