Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ՄԱՍԻՆ «Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրեն Դավիթ Ղալումյանն իր հունիսի 27-ի ասուլիսում մի շարք արտահայտություններ էր արել ՍԻՄ-ի պաշտոնաթերթի հասցեին, որոնց առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանից. «Այն հանգամանքը, որ «Գրանդ Տոբակոն» ունի չափազանց բարձրաստիճան տանիք, դեռեւս չի նշանակում, որ այդ ձեռնարկության ներկայացուցիչներն իրավունք ունեն լուտանքներ թափել այն լրատվամիջոցների հասցեին, որոնք հրապարակում են ճշմարտությունն իրենց մասին եւ ցանկություն չունեն հարմարվելու Հրանտ Վարդանյանի ճաշակին»։ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ Այն, որ նոր կառավարության ձեւավորումից հետո կարճ ժամկետում պաշտոնանկ էր արվելու նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը, բնական էր։ Այսօր այս մասին խոսակցությունները նոր թափ են հավաքել։ Մեր աղբյուրները վստահեցնում են, թե այս առանցքային պաշտոնում առաջիկայում կնշանակվի Կառլոս Ղազարյանը։ Իհարկե, ոմանք, սա անհավանական են համարում, բայց, դե… ՇՈՒՇԱՆՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՀՀ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը որոշել է շրջադարձային փոփոխություններ կատարել սոցիալական քաղաքականության մեջ։ Այնքան աղմուկ հանած ընտանեկան նպաստի համակարգը, հնարավոր է, ոչ հեռավոր ապագայում վերափոխվի հասարակական աշխատանքի։ ՎԱԽԵՑԱԾ ԿԼԻՆԻ Իր հասցեին Հրանտ Բագրատյանի արտահայտությունները մեկնաբանելու վերաբերյալ լրագրողներից մեկի խնդրանքին Վազգեն Մանուկյանն այսպես է արձագանքել. «Թող Բագրատյանն իր շաքարը ստուգի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել