Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԿԱԶԻՆՈ ԵՎ ՍԱՈՒՆԱ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ «Այսօրվանից ուզում եմ կոչ անել մեր գործարարներին՝ ձե՛ռք քաշեք, մեկ է, արգելվելու է,- հայտարարեց Արշակ Սադոյանը։- Խորհրդարանը թույլ չի տա, որ այս Հայաստան երկիրը դառնա խաղատուն»։ Բարով-խերով լուծելով «գայթակղության եւ մոլության որջերի»՝ կազինոների հարցը, պատգամավորները սկսեցին ակնարկներ անել նաեւ սաունաների հասցեին, որոնց անվան տակ, ըստ նրանց, այլ «որջեր» են գործում, գիշերն այնտեղ ինչե՜ր են կատարվում։ «Իսկ ո՞ւր է պետության կարգավորիչ դերը»,- ամբիոնից հարցնում էր Վարդան Այվազյանը, իսկ դահլիճում նրա որոշ գործընկերները, որ նաեւ նման սաունաների տեր են՝ անհանգիստ շարժումներ էին անում։ Նրանց նկատմամբ կարեկցանքն էր մեզ առաջնորդողը, երբ Գագիկ Արզումանյանին հարցրինք, թե գուցե կառավարությունը մտադիր է նաեւ սաունաների՞ ոլորտում օրենսդրական կարգավորում հաստատել. «Չեմ կարծում»,- պատասխանեց նա։ Մանրամասն՝ 3-րդ էջում։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Օրերս հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Հ. Հարությունյանը՝ իր խափանման միջոցի փոխվելուց եւ գործի կարճվելուց հետո, վերջապես ծանոթացել է նույն ճակատագրին արժանացած Ալեքսան Հարությունյանի եւ Մուշեղ Մովսիսյանի հետ։ Քանի որ Մ. Մովսիսյանի հետ ծանոթությունը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանում, Հարությունյանը հուսով է, որ այն չի որակվի որպես «նախապես կազմակերպված գաղտնի հանդիպում «Առագաստ» սրճարանում»։ Կարդացեք էջ 6։ ՀՄԱՅԱԿԱՀԵՌԱՑՈՒՄ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանին մեկ անգամ արդեն սկզբնական կազմակերպության որոշմամբ հեռացրել են կուսակցությունից։ Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել