Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ԹՈՒՅՆԻԿՆԵՐ «Միասնությունը» արագ քայքայվեց, «Կայունությունը» դարձավ անկայուն, Աջը Ձախ դարձավ, ձախը ձախողվեց. Միայն ճեղքվածքն է հավերժ մնայուն։ * * * Արջն իր յոթ երգով շատ էր հնացել, Բայց մենք էլ ունենք մեր նոր Մարշակը, Թե Էդիսոնը լամպը չստեղծեր Ինչի մասին պիտ երգեր Արշակը։ * * * Հավերժ թշնամի-բարեկամ չկա, Սիրելը որ կա, կա եւ ատելը, Թուրքն էլ անկասկած ներում կստանա, Հավերժ ոսոխ է սոսկ «ԱրմենՏելը»։ * * * Եթե խելք ունես՝ գործով զբաղվիր, Մի բան արարիր, ընկիր պատեպատ, Եթե խելք ունես, գործով զբաղվիր, Իսկ եթե չունես՝ դարձիր դեպուտատ։ * * * Հայ գրողների բախտն իրենց հետ է, Դարձել է ասես չգրված կանոն, Տնից դուրս գալիս՝ կորչում են անհետ, Մեկ՝ Աբովյանը, հիմա էլ՝ Վանոն։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել