Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ՊՈԿԵՐՆ ԷԼ Է ԱՐՎԵՍՏ Նկարիչ Սարգիս Մուրադյանն օրերս այցելել է Թումանյան փողոցում գտնվող նախկին գեղարվեստի սրահ։ Նրան ընկերակցել է պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը։ Ու թեեւ հիշյալ սրահն այժմ խաղատուն է, եւ մարդիկ այստեղ մուտք են գործում խաղալու նպատակով, սակայն ականատեսների վկայությամբ, պարոնայք Մուրադյանն ու Վարդանյանը գեղարվեստական մեծ բավականություն են ստացել իրենց այցից։ ԲԱՐՁՐԱՎՈԼՏԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ Երկուշաբթի տեղի ունեցավ «Էլեկտրաէներգիայի տեղափոխության վերակառուցում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի մրցութային ընտրության երկրորդ՝ որոշիչ փուլը։ Մասնակցում էին «Siemens», «ABB» եւ «ALSTOM»՝ հիմնականում արեւմտագերմանական ընկերությունները։ Միանձնյա հաղթող ճանաչվեց «ABB»-ն, որը 22 մլն 175172 գերմանական մարկ է տրամադրելու։ Կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։ ԱՅՍ ՄԻ ՓՈՐՁԻՑ ՍՏԱՑՎԵՑ Թերեւս Հայաստանի պատմության համար աննախադեպ մի ընդունելության արժանացավ Սերժ Սարգսյանը, որին ընդունեց ե՛ւ ՌԴ-ի վարչապետը, ե՛ւ նախագահ Պուտինը։ Արարողակարգով նույնիսկ նախատեսված էլ չէր, որ պաշտպանության նախարարին՝ առանց իր նախագահի, ընդունի երկրի բարձրագույն ղեկավարությունը։ ԲԼԵՅԱՆԻ ՓՈՐՁԸ ԽՐԱՏ ՉԵՂԱ՞Վ Այս օրերին Բաքվում է գտնվում Նորա Հակոբյանը, որը մասնակցում է կանանց համաժողովին։ Ենթադրելի է, որ մի քանի տարի անց տիկին Նորային կդատեն կանանց հանրապետական կոմիտեի տանիքը վերանորոգելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել