Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ… Պարույր Հայրիկյանը վերջերս երթեւեկում է կարմիր «Ջիպով»։ Այդ մեքենան, ի դեպ, ոմանց կարծիքով Սերժ Սարգսյանի նվերն է, մինչդեռ իրականում այն Հայրիկյանին է տրամադրել իր մեծահարուստ ընկերներից մեկը։ ՊԻԿԱՆՏ ՄԱՆՐԱՄԱՍՆ Կատաղի լոբբինգի պայմաններում ԱԺ-ն երեկ 70 «կողմ», 4 «դեմ» եւ 4 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագիծը։ Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը հայտարարեց. «Խորհրդարանում մի թռուցիկ է պտտվում՝ կարծես Աստծո անունից։ (Խոսքն իրականում ԵՖԲ նախագահ Սեդրակ Սեդրակյանի հեղինակած, բայց «Աստված ձեզ օգնական՝ չսխալվելու համար» ստորագրված թերթիկի մասին էր՝ ընդդեմ այս օրինագծի- խմբ.)։ ԱԺ ղեկավարության ուշադրությունն եմ հրավիրում՝ հակառակ դեպքում չի բացառվում, որ մի օր էլ այստեղ տկլոր աղջիկների նկարներ կբաժանեն»։ ըժթԼ, ԼՈԼՈ, ըժթԼ Շրջանառվում է մի լուր, թե Խոսրով Հարությունյանը նշանակվելու է Կրոնի գործերի պետական խորհրդի ղեկավար, կզբաղեցնի Արտաշես Թումանյանի նախկին պաշտոնը, նշանակվելով փոխարտգործնախարար (թերեւս այս պաշտոնը արդեն մշտապես դաշնակցականների համա՞ր է սահմանված)։ Լեւոն Մկրտչյանը ՀՅԴ անդամ է, բայց հավանաբար չի հեռացվի կուսակցությունից եւ չի արժանանա Ռոլանդ Շառոյանի ճակատագրին, քանզի փոխնախարարը եւ նախարարը կառավարության գործունեության համար ամենեւին էլ հավասարաչափ պատասխանատվություն չեն կրում։ ՍԱ ԷԼ ՄԽԻԹԱՐԱՆՔ ՉԷ Բացի ուժային նախարարություններից՝ մյուս նախարարությունների աշխատակիցները՝ ընդհուպ նախարարները, երեք ամիս աշխատավարձի երես չեն տեսել, դեռ երեք ամիս էլ չեն տեսնելու։ Իհարկե, այս փաստը երբեք չի կարող կոտրել մեր որոշ նախարարների ուտել-խմելու եւ սաունաներ հաճախելու վճռականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել