Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Այն ուժերը, որոնք Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ՝ իրենց բնույթով նույնպիսին են, ինչպես Տեր-Պետրոսյանի շրջապատը եւ ինքը։ Էական ոչինչ չի փոխվել։ Եվ նրանց միացան որոշ կուսակցություններ։ Ինձ համար, օրինակ, շատ անսպասելի էր ՀՅԴ միացումը Քոչարյանին։ Չնայած շատերը ժողովրդական մակարդակով շատ պարզ են բացատրում, ասում են՝ «պարզ բազար է եղել. Քոչարյանը տապալել է Տեր-Պետրոսյանին, բացել ՀՅԴ-ն, բանտերից լուսապսակներով հանել դաշնակցականներին եւ բնական է, որ ՀՅԴ-ն պետք է իրեն պաշտպանի»։ Այսինքն գաղափարական հարցեր այստեղ չկան»։ ՆԱԽՈՐԴ «Ժողովուրդը սպասում է, որ պետք է ի հայտ գան իրեն իր ետեւից տանող քաղաքական ուժեր, իսկ քաղաքական ուժերը սպասում են, որ ժողովուրդը պետք է իրենց առաջ մղի։ Արդյունքում փոխադարձ մեղադրանքները ոչ մի քայլ գործն առաջ չեն շարժում» հայաստանյան բոլոր ժամանակների ընդդիմության համար հավերժական այս երկընտրանքը դեռ 1995-ի նոյեմբերին բնորոշել էր ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Այս «մեղեդին» չէր գուշակել ոչ ոք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել