Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ժողովուրդը սպասում է, որ պետք է ի հայտ գան իրեն իր ետեւից տանող քաղաքական ուժեր, իսկ քաղաքական ուժերը սպասում են, որ ժողովուրդը պետք է իրենց առաջ մղի։ Արդյունքում փոխադարձ մեղադրանքները ոչ մի քայլ գործն առաջ չեն շարժում»։ ՆԱԽՈՐԴ Ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը (ինչպես ենթադրել էր մեր ընթերցողներից մեկը), ոչ էլ որեւէ սփյուռքից եկած գործիչ չէր այս մտքի հեղինակը. «Երբ Հայաստանից բացակայում ես, կարոտից սիրտդ խեղդվում է, ուզում ես վերադառնալ, բայց վերադարձից հետո ծնվող առաջին զգացողությունը ոչ այնքան զայրույթն է, որքան ծիծաղը. այս հսկա աշխարհի փոքր անկյունում կառուցել են մեծ ճահիճ եւ վիճում, թե գորտերից ո՞րն է ավելի գեր ու կանաչ»։ Դեռ 1995-ի նոյեմբերին շատերի համար ապրված այս զգացողությունը բառերի էր վերածել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել