Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ԿԸՀ-Ն ՆՇԱՆԱԿԵՑ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրության վերաքվեարկությունը հուլիսի 9-ին նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ մայիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր էր ընտրվել Եղիա Շամշյանը։ Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը՝ քննության առնելով ընտրությունների ժամանակ արձանագրված օրինախախտումները, որոշում էր կայացրել ընտրություններն այս ընտրատարածքում անվավեր ճանաչելու մասին։ ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼՈՒՐԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացել էր առաջիկայում ներկայացնել արտերկրի լրատվամիջոցներում առկա հրապարակումները, որոնց համաձայն հայկական ծագում ունեցող 100-150 մլն դոլար է այսօր պտտվում օֆշորային գոտիներում։ «Առավոտը» նրան հիշեցրեց այդ խոստումը, սակայն պրն Բաղդասարյանն ասաց. «Հիմա առանց այն էլ այնքան խառնիճաղանջ վիճակ է, որ դրան եւս մեկ անգամ այսօր անդրադառնալն ավելորդ ենք համարում»։ Այնուամենայնիվ, խոստացավ առաջիկայում տրամադրել այդ հոդվածը։ ԱՐԱՅԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ԵԶԴԻՆԵՐԻ ԿՆԻՔԸ Այս Արայիկ Սահակյանը Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների հարկադիր կատարողն է։ Նա վերաքննիչ դատարանի (31.05. 2000 թ.) վճիռը կատարեց այսպես. Ջամալ Սադախյանից վերցրեց «Եզդիների ազգային միության» կնիքը եւ դրոշմակնիքը եւ այն հանձնեց օրինական տիրոջը՝ ԵԱՄ-ի նախագահ Ազիզ Թամոյանին։ Էդ կնիքն ու դրոշմակնիքն էլ այնքան ծանր էին, որ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել