Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ԱՅՍՊԵՍ ՉԷ՞ ԾՆՎՈՒՄ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ Հայտնի չէ՝ ինչ տպարանում կամ քանի օրինակով, բայց, վերջապես լույս տեսավ «21-րդ դար» կուսակցության իրավաբանական հանձնախմբի ղեկավար Կարո Կարապետյանի «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գրքույկը։ Ահա մի մեջբերում այդ գրքույկից. «Ինչպես իրավացիորեն նշել է Դավիթ Շահնազարյանը՝ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին նրա քաղաքացիների կամքով իշխանություններ ձեւավորելու եւ փոփոխելու մեջ է»։ Գրքույկի ընթերցողներից մեկի ենթադրությամբ, Դավիթ Շահնազարյանի անունից առաջ, թերեւս սրբագրիչի մեղքով, դուրս է մնացել «մեծն» բառը։ ՄՆԱՆՔ ՈՒՐԱԽ ԵՎ ՀՆԱՐԱՄԻՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՍՊԱՍՈՂ «Օրինաց երկրում» ներկուսակցական «Ուրախների եւ հնարամիտների ակումբ» է կազմակերպվել։ Մեր հարցին, թե ո՞վ է ամենաուրախն ու հնարամիտը՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե դա Ասքանազ Հարությունյանն է։ Առաջարկեցինք, որ նրան կուսակցական ցուցակում առաջ գցեն, որ իր հարցերով զարդարի կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանները, որոնք պատգամավորները KBH են կոչում։ «Օրինաց երկրի» նախագահը ծիծաղեց եւ խոստացավ. «Լավ խորհուրդ է, կօգտագործենք»։ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱԿԱԶԵԿՈՒՅՑ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության տնտեսագիտական հանձնախումբը եւ «Ազատություն» կուսակցության վերլուծական կենտրոնը ներկայացրել են մի տեղեկանք, որով պատասխան է տրվում ԱԺ-ի էներգետիկ չարաշահումներին նվիրված հանձնաժողովի զեկույցին։ ԺԱՄԻՇԽԱՆԻԿՆԵՐ ՀԺԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը որոշել է մի քիչ հանգստանալ կուսակցական գործերից եւ իր 10 տարվա բոլոր գործերը հավաքել ու տեղավորել մի ժողովածուի մեջ, որը կկոչվի «Ժամանակը եւ ժամիշխանները»։ Հմ.Հովհաննիսյանի հետ զրույցը կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել