Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

ՃԱՆԱՉԵԼ ԶՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԿԱՇԱՌՔ Բարձր կառավարական շրջանակներում լրջորեն քննարկվում է պետական բյուջեն բուհական ընդունելության քննությունների միջոցով լցնելու ծրագիրը: Սույն ազգանպաստ գործը իրականացվելու է, հավանաբար, հետեւյալ մեխանիզմով. կրթության եւ գիտության նախարարը, հավաքելով առարկայական հանձնաժողովների նախագահներից իր սովորական «նալոգը», որպես պետության ապագայով անհանգստացած քաղաքացի՝ այդ գումարի կեսը փոխանցելու է պետական բյուջե: ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքը դարձավ Հայաստանի ներկայացուցիչը Տիեզերական հետազոտությունների կոմիտեում (COSPAR): Հայաստանն այդ հեղինակավոր միջազգային գիտական կենտրոնի 41-րդ անդամն է: Հայ ֆիզիկոսները տասնամյակներ շարունակ զբաղվել են տիեզերական ճառագայթման խնդիրներով եւ այժմ այդ հետազոտությունները շարունակվում են, մասնավորապես, Արագածի Արեւի միջավայրի կենտրոնում: ԱՉՔՆԵՐԴ ԼՈՒՅՍ՝ ԱՎԱՆՍՈՎ Ասում են՝ դեկտեմբերին Դավիթաշենի բազմաչարչար կամուրջը երթեւեկելի կլինի ավտոմեքենաների եւ հետիոտնի համար։ Չուզողը մենք լինենք, բայց չմոռանանք, որ կամուրջը ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր եւ դեռ անցած տարվա դեկտեմբերին պետք է պատրաստ լիներ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել