Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է Ինչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ վերջին գագաթաժողովի ժամանակ ստացավ նախկին խորհրդային երկրների աջակցությունը՝ հակահրթիռային նոր համակարգ ստեղծելու ԱՄՆ ջանքերին հակազդելու հարցում։ Մոսկովյան հանդիպման ժամանակ ԱՊՀ առաջնորդները հայտարարեցին, որ ամերիկացիների կողմից առաջարկվող համակարգը հակասում է հակահրթիռային պաշտպանության մասին 1972 թ. պայմանագրի ոգուն եւ բառին։ Իսկ այդ պայմանագիրը 12 պետությունների ղեկավարներն անվանեցին համաշխարհային խաղաղության անվտանգության եւ ռազմավարական կայունության հիմնաքար։ Իր հերթին՝ ԱՄՆ172ը, BBC-ի մատուցմամբ, ցանկանում է վերանայել հիշյալ պայմանագիրը՝ պաշտպանվելու համար միջազգային կարգը չհարգող երկրներից, որոնց թվում նշվում է Հյուսիսային Կորեան։ ԱՊՀ ղեկավարների հայտարարությունից մեկ օր անց Ռուսաստանի հրթիռային ուժերի հրամանատար Վլադիմիր Յակովլեւը հայտարարեց, թե Ռուսաստանը ինչպիսի «ասիմետրիկ» պատասխան Է պատրաստվում տալ ԱՄՆ-ի ծրագրերին։ Նախատեսվում է մարտագլուխներ ավելացնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա։ «Դրանից հետո,- ասաց Յակովլեւը,172 ամերիկյան հակահրթիռային պաշտպանությունը, որն այսօր էլ է առասպել, վաղն ավելի մեծ առասպել կդառնա»։ Այնուհետեւ, ի պատասխան հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից դուրս գալու ամերիկյան ծրագրերի, Ռուսաստանը, ըստ Յակովլեւի, կարող է դուրս գալ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից։ Մինչեւ Ամերիկա այդ հրթիռները չեն հասնում, սակայն ի վիճակի են ծածկել ամբողջ Եվրոպան։ Այդ ամենի մասին պատմող հունիսի 22-ի «Սեգոդնյա» թերթը եզրակացնում է, որ երեկ Ռուսաստանը մեկ քայլով մոտեցավ հրթիռամիջուկային պատերազմին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել