Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Երբ Հայաստանից բացակայում ես, կարոտից սիրտդ խեղդվում է, ուզում ես վերադառնալ, բայց վերադարձից հետո ծնվող առաջին զգացողությունը ոչ այնքան զայրույթն է, որքան ծիծաղը. այս հսկա աշխարհի փոքր անկյունում կառուցել են մեծ ճահիճ եւ վիճում, թե գորտերից ո՞րն է ավելի գեր ու կանաչ»։ ՆԱԽՈՐԴ Թոշակառու Ղարիբ Ղարիբյանը ճիշտ գուշակեց մեր վիկտորինայի պատասխանը (եւ, ըստ այդմ, արժանացավ դրամական մրցանակի), որ Ռոբերտ Քոչարյանն էր 1998 թվականի ընտրությունների առաջին փուլից առաջ հայտարարել. «Չի եղել մի ոլորտ, չի եղել մի խնդիր, որ իմ փամփուշտը չկրակի»։ «Առավոտի» «Վարկած» խորագրի վարողն այդ ժամանակ սույն միտքը վերնագրել էր. «Զինված է եւ շատ վտանգավոր» ու մեկնաբանել. «Առայժմ թերեւս միայն ընտրարշավի ընթացքում է, որ Ռոբերտ Քոչարյանի փամփուշտը չի կրակել… Բայց ժամանակ դեռ կա, սպասենք եւ հուսանք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել