Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՄԱՍԻՆ Ալբերտ Բազեյանն այնքան էլ դրական չի վերաբերվում «Երկրապահի» մեջ տարանջատման գործընթացներին։ Նրա կարծիքով, կարելի է մնալ միության ներսում եւ հենց ներսում փորձել կարգավորել վիճակը. «Եթե նորաստեղծ երկրապահական կազմակերպությունը (խոսքն Արկադի Տեր-Թադեւոսյանի ստեղծած կազմակերպության մասին է- խմբ.) այլ խնդիրներ է դնում իր առջեւ, քան փորձում էր դնել եւ լուծել ԵԿՄ-ն, դա արդեն ուրիշ հարց է։ Եթե նույն խնդիրներն են փորձում իրագործել, ապա ես չեմ կարծում, որ նրանք կհասնեն լուրջ հաջողությունների։ Եթե պետության վիճակը վատ է, ինչպե՞ս կարելի է վերցնել մի խավ եւ նրա խնդիրները լիարժեք լուծել»։ ՄԱԶՈՒԹ. ԼԱՓՈՒՄ ԷԻՆ ՄԵՐ ՊԱՊԵՐԸ Օրերս «Պապլավոկում» տեսնելով Արշակ Սադոյանին, Դավիթ Շահնազարյանը մատուցողին պատվիրեց. «Մեկ բաժակ մազութ ուղարկեք իմ կողմից»։ Նրա կողքին նստած Վիգեն Խաչատրյանը ճշտեց. «Մեռա՛ծ մազութ»։ Արշակ Սադոյանն, այսուհանդերձ, հումորի զգացում ունի եւ մոտեցավ այդ սեղանին, որի շուրջ նստած էին սույն քաղաքական գործիչները եւ մի քանի լրագրող։ «Էս ի՞նչ հետաքրքիր կոմպանիա է»,- հետաքրքրվեց պրն Սադոյանը։ «Սլաքավարներ են»,- բացատրեց լրագրողներից մեկը։ Արշակ Սադոյանը չհամաձայնեց. «Եթե սրանք են սլաքավարները, բա խոշոր ձկներն ովքե՞ր են»։ «ԵՐԿԻՐԸ» ԼՔՈՒՄ ԵՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ «Առավոտի» հարցին ի պատասխան, մեկնաբան Լաուրա Բաղդասարյանը հաստատեց, որ Շաղիկ Մարուխյանին «Երկիրի» գլխավոր խմբագրի պաշտոնից հեռացնելուց հետո, ինքը նույն օրն եւեթ աշխատանքից ազատման դիմում է գրել։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթից նույն պատճառով հեռացել են նաեւ այլ անկուսակցական հեղինակներ՝ մասնավորապես, Արիս Ղազինյանը եւ Գեղամ Սահակյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել