Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ Հոկտեմբերի 27-ի գործով կալանվածներին իրար հետեւից ազատ արձակելու իրողությանն Ալբերտ Բազեյանը համաձայն չէ։ Նրա կարծիքով, հոկտեմբերի 27-ի գործը պետք է մտներ դատարան եւ հրապարակային քննության արդյունքում պետք է ջրի երես ելներ ճշմարտությունը։ Միայն այս դեպքում մեր հասարակությունը կհանգստանար։ Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։ ԴԱՇՆԱԿԻ ՎԶՅԱ՞ԼԻ ԿԱՐԱԲԱԽ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն, ԼՂՀ 33 հոգիանոց խորհրդարանում ընտրված 9 անկախ պատգամավորներից 2-ն արդեն իսկ ՀՅԴ 9 հոգիանոց խմբակցությանն անդամագրվելու պատրաստակամություն են հայտնել։ Ըստ այդմ, ՀՅԴ համար հնարավոր կլիներ ԱԺ-ում պարզ մեծամասնության հասնել։ Մինչդեռ իշխանամետ ուժերն այդ լուրերը խիստ չափազանցված եւ հետընտրական քարոզչության տարր են որակում։ Նրանք էլ պնդում են, թե «Ժողովրդավարական Արցախ» 13 հոգիանոց խմբակցությունն անկախ պատգամավորներից նվազագույնը 4 համակիր ունի։ Հնարավոր է, որ ԼՂՀ ԱԺ-ում էլ ձեւավորվի «Կայունություն» անունով խումբ։ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ 11 ՄԼՐԴ ԿՀԱՎԱՔԵ՞Ն «Առավոտին» փոխանցված տեղեկությունների համաձայն, չնայած պետական եկամուտների նախարարությանը խնդիր էր առաջադրվել հունիսին բյուջեն համալրել 14,5 մլրդ դրամով, շաբաթասկզբի տվյալներով, առայժմ հավաքվել է ընդամենը 3,5 մլրդ դրամ։ ՈՉ ՔՈՒՆ, ՈՉ ԴԱԴԱՐ Մինչեւ Մոսկվա՝ ԱՊՀ գագաթաժողովին մեկնելը, լրագրողներն օդանավակայանում Հեյդար Ալիեւին հարցրել էին, թե արդյոք Մինսկի խմբի նոր առաջարկները հնարավոր կդարձնե՞ն Ղարաբաղի հարցի լուծումը։ Ադրբեջանի նախագահը պատասխանել էր. «Ինչո՞ւ եք ինձ նման հարցեր տալիս։ Մենք օրուգիշեր մտածում ենք Ղարաբաղի խնդիրը լուծելու մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել