ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Այն կուսակցությունները, որոնք 1992 թվականից հետո պայքարում էին արդար ընտրությունների համար եւ կեղծիքների դեմ, այսօր պարզվեց, որ նրանց սկզբունքը ոչ թե կեղծիքների դեմ պայքարելն է, այլ որ նրանք չեն եղել իշխանության լծակների մոտ, եւ այսօր շատ սովորական էր շախմատային փոխատեղումը։ ՀՀՇ-ն փոխարինվեց Դաշնակցությամբ եւ շարունակեց նույն ձեւով արդարացնել այն կեղծիքները, որոնք ժամանակին արդարացնում էր ՀՀՇ-ն։ Պարզվեց, որ Հայաստանում շատ քաղաքական կազմակերպություններ ոչ թե սկզբունքի պայքար են մղում, այլ իշխանությանը մոտ լինելու պայքար, եւ պատրաստ են նույն կեղծիքներին»։ ՆԱԽՈՐԴ «Հանգել եմ այն եզրակացության, որ հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք որեւէ ընտրություն չեն կարող արդարացի համարել, քանի դեռ իրենք չեն ընտրվել»,- այս իրականացած կանխատեսման հեղինակը Խոսրով Հարությունյանն է։ Դեռ 1998-ի մարտին էր նա ճիշտ նշել այն պատճառը, թե ինչու ոչ մի կերպ չենք կարողանում պրծնել այս էլ 10 տարի, ասենք խորհրդարանում տեղ չգտնող որոշ կուսակցությունների «մուննաթից»։ Ցավոք այս ամենը ճիշտ չէր գուշակել ոչ ոք։