Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 17,2000 00:00

ԲԵԽԱԲԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Դաշնակցության ցուցակով պատգամավոր չընտրված հայտնի քաղաքական եւ տնտեսական գործիչ Արտաշես Թումանյանը երեկ նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «Առավոտի» հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ նա նշանակվելու է այդ պաշտոնին, պրն Թումանյանը պատասխանել է. «Խաբար չեմ»։ ԱՆՁԱՄԲ ԾԱՆՈԹ Է ԸՆԿԵՐ ՇՈՒԼԲԵՐՏԻ ՀԵՏ ՀՀ նախագահի երեկվա հրամանագրով՝ Պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ է նշանակվել Տիգրան Շուբերտի Գասպարյանը։ ՆԱՎԻՑ՝ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը մի փոքր չարաշահում է հանրապետությունից բացակայելու եւ ի պաշտոնե ճամփորդելու իր իրավունքները։ Թեեւ նա եւ մեզ հետ զրուցած այլ պատգամավորներ ասացին, թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության հարցը, այնուամենայնիվ, ԱԺ օրախնդիր չէ, սակայն, ըստ որոշ լուրջ աղբյուրների՝ ԱԺ արձակուրդներից հետո այդ հարցը պատգամավորները կբարձրացնեն։ Մանրամասները՝ էջ 3։ ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ ՉԱՐԲԱԽ «Չարբախի կայարանը գործարկվեց 96-ի նոյեմբերի 11-ին, կառուցվել է մեկ տարում։ Դա մեր գաղափարն է եղել։ Այդ ծանր տարիներին մենք կարողացել ենք նաեւ մետրոյի կայարան գործարկել։ Ես ցավում եմ, որ մարդիկ ժամանակ չգտան այդ կայարանը կառուցած կառավարության վարչապետին հրավիրել բացմանը»: «ԵՍ ՌԱՄԻԿ ԵՄ, ԻՇԽԱՆ ԴԱՌՆԱԼ ՉԻՄ ՈՒԶՈՒՄ» Թեպետ, արդեն ամսից ավելի է, ինչ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է, սակայն դեռեւս չի շտապում տեղափոխվել կառավարական ամառանոց։ Վարչապետը շարունակում է բնակվել Ավանի 3 սենյականոց իր բնակարանում՝ հարեւանների հետ շարունակելով ջերմ-բարեկամական հարաբերությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել