Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ ՁԵԶ, ՊՐՆ ՌԱՆԻԵՐԻ Պրն Ռանիերին Իտալիայի փոխարտգործնախարարն է։ Իսկ նրան շնորհակալություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ գոնե մեզ՝ լրագրողներիս ապացուցեց, որ ընդհանուր ոչինչ չասող ֆրազների իմացությամբ միայն մեր արտգործնախարարն ու իր տեղակալները չէ, որ փայլում են։ Արարողակարգը, չգիտես ինչու, նախատեսել էր, որ պրն Ռանիերիի հետ հանդիպեն նաեւ հայ լրագրողները։ Թեեւ անգամ այծին էլ պարզ է, որ եթե մի լուրջ եւ բովանդակալից միտք չես կարող կորզել նախարարներից, փոխնախարարից քաղաքական անկյունաքարային խոսք սպասելն առնվազն միամտություն է։ Սակայն, արարողակարգին հավատարիմ եւ որոշելով, որ հայ լրագրողներն ուղղակի րոպե առաջ են ցանկանում հանդիպել իր հետ, պրն Ռանիերին, ամեն դեպքում, նախապես զգուշացրեց, թե քիչ ժամանակ ունի, եւ իր ինքնաթիռը շուտով իրեն տեղափոխելու է հայրենի Իտալիա։ Ապա սկսվեցի՜ն ընդհանուր ֆրազները դեմոկրատիայի, Սահմանադրության, Եվրախորհրդի մոտիվներով։ Մի խոսքով, ոչ մի հետաքրքիր բան։ Թերեւս զվարճալի կլիներ, որ դահլիճի լույսը, որ մինչ պրն Ռանիերիի ժամանումը անջատվեց, այդպես էլ չվառվեր։ Մի գեղեցիկ օր «Երեւան» հյուրանոցի ջրավազանն էր ընկել ՀՀ նախագահի արարողակարգի ղեկավարը։ Իտալական պատվիրակության մի անդամ էլ երեկ նման փորձ արեց, սակայն, ամեն դեպքում, ջրավազան չընկավ։ Մնացածն իրո՛ք անհետաքրքիր էր։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել