ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Հանգել եմ այն եզրակացության, որ հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք որեւէ ընտրություն չեն կարող արդարացի համարել, քանի դեռ իրենք չեն ընտրվել»։ ՆԱԽՈՐԴ Որեւէ մեկն այդպես էլ չգուշակեց, որ «Ես միշտ ասել եմ, որ մեր կուսակցության համար ամենավտանգավոր եւ մեծ թշնամին նախկին կուսակցական նոմենկլատուրան է» արտահայտության հեղինակը հենց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդն է։ Լուսահոգի Սերգեյ Բադալյանն այդ հայտարարությունն արել էր 1998-ի մարտի 12-ին։