Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

ՈՉ ԹԵ ՀՈՒՅՍ, ԱՅԼ ԱՎԵՏԻՍ Լրագրող Մարիետա Մակարյանը «Կայունություն» խմբի ներկայացուցչին հարց ուղղեց, թե հույս կա՞, որ էներգետիկ չարաշահումները կբացահայտվեն։ Պատգամավորին կանխեց անձամբ Ավետիս Բաբաջանյանը՝ «Հայկական ժամանակից». «Մարետ ջա՜ն, էդ հույսն էլ որ չըլնի՝ էլ խի՞ ենք ապրում»։ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Հրանուշ Հակոբյանը հունիսի 14-ի նիստում ձայն էր խնդրում եւ փոքր-ինչ ուշացումով ստանալով այն՝ բողոքեց. «Պրն Ասլանյան, փոխանակ առաջինը կանա՛նց տաք՝ տղամարդկանց եք տալիս»։ ՁԵՐ «ԿՌԻՇԱՆ» ԼՎԱՑԵՔ «ԲԱՐՖ»-ՈՎ Ազգային ռադիոյով հունիսի 14-ի ԱԺ նիստի հեռարձակման ժամանակ, Ֆիլարետ Բերիկյանի ելույթի ընթացքում հանկարծ գովազդ հաղորդվեց։ Արդյունքում ստացվեց հետեւյալը. «Հիմա բոլորին պա՞րզ է, թե ովքեր էին այդ ձեռնարկությունների տերերը, կռիշան… «Լվանում է փոշին «Բարֆ»… «Թամարա՛, ամենահամով պաղպաղակ»։ ՀԱՐՎԱԾ ԴԱՍԱԿԱՆԻ ԿՈՂՄԻՑ «Ամենայն հայոց բանաստեղծուհին է երկրապահների մասին անգամ ասել, որ…»,- լրագրողներից մեկի այս հարցը կիսատ թողնելով՝ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հարցրեց. «Ամենայն հայոց բանաստեղծուհի ասելով ո՞ւմ նկատի ունեք»։ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻՆ ՀՆԱԶԱՆԴ Կոմունիստ Նորիկ Պետրոսյանն ԱԺ վերջին նիստի իր ելույթից առաջ հիշեց, որ իրեն զգուշացրել են չբորբոքվել, հանգիստ խոսել։ Բայց վերջում, ինչպես միշտ, էլի սկսեց գոռալ՝ բռունցքը թափահարելով. «Առը հա՛ քեզ սոցիալիստական հայրենիք։ Առը հա՛ քեզ բարգավաճում»։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը ենթադրեց, որ գուցե ավելի լավ լիներ, եթե ասեին՝ կբորբոքվե՛ս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել