Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ես միշտ ասել եմ, որ մեր կուսակցության համար ամենավտանգավոր եւ մեծ թշնամին նախկին կուսակցական նոմենկլատուրան է»։ ՆԱԽՈՐԴ Մեր երեկվա վիկտորինայի պատասխանը ճիշտ էր գուշակել Գեւորգ Գույումջյանը։ Իրոք, Աշոտ Բլեյանն էր 1998-ի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել, որ ինքը նախապես է Ռոբերտ Քոչարյանի առաջադրման օրինականության վերաբերյալ դիմել ՍԴ, որ ընտրությունների արդյունքները վերջնական լինեն ու ճանաչվեն բոլորի կողմից. «Հակառակ դեպքում մենք կմտնենք անընդհատ ընտրությունների, հեղափոխականության եւ քաոսի շրջան»։ Մի քայլ, որ ի շարս այլոց՝ Աշոտ Բլեյանին չներվեց, եւ այժմ նա վանդակի մեջ է հայտնվել մի գործով, ուր տուժողների մեծամասնությունն անգամ հրաժարվում է իրեն տուժած համարել եւ վկայում դատախազության ճնշումների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել