Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 15,2000 00:00

ՔԻՉ ՄՆԱՑ՝ ԱԺ-Ն ԷԼ ԽԱԽՏԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Անհաջողության մատնվեց երեկ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի փորձը՝ ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվության առնչությամբ, որոշում ընդունել կրթության եւ գիտության ու գյուղատնտեսության նախարարությունների աշխատանքը համապատասխան վարկային ծրագրերի օգտագործման առումով անբավարար համարել։ «ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել կառավարությանը, բայց լուրջ չէ անվստահություն հայտնել ԾԻԳ-ի ղեկավարին»,- ասաց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Իսկ Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, թե նման որոշում քվեարկության դնելը կհակասեր Սահմանադրությանը։ «ՀԻԼԼԻ» «ԲԻԼԼԸ» ԲԱՐՁՐ Է Դավիթ Լոքյանն իր երեկվա հաշվետվությունում, ի շարս այլ փաստերի, նաեւ այս մեկը նշեց. «Եվրոբանկի վարկի գումարներից 2,5 մլն դոլար փոխանցվել է «Հիլլ ինտերնեյշնըլ» կազմակերպությանը՝ խորհրդատվությունների եւ գործուղումներ կազմակերպելու համար։ Թե կոնկրետ ինչ նպատակներով է «Հիլլը» օգտագործել այդ գումարները, ստուգման ընթացքում հնարավոր չի եղել պարզել՝ «Հիլլի» փաստաթղթերը ստուգման չներկայացնելու պատճառով։ Միայն որոշ հաշվետվություններից երեւում է, որ «Հիլլի» ղեկավար Ռենի Բորգանի ամսական աշխատավարձը կազմում է 25 հազար դոլար, որը նա ստանում է վարկի գումարներից»։ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ «Արմենիկում» ձեռնարկությունից հայտնում են, որ 1998-ի նոյեմբերից 165 հիվանդ ստացել է «Արմենիկումի» բուժումը։ Նրանցից 90%-ը լավացրել է իր առողջական վիճակը։ Հիվանդներից մի քանիսը՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ղազախստանից, համաձայնել են Ինտերնետում պատմել իրենց վիճակի մասին։ Այդ ամենը կարելի է կարդալ www.aids-armenicum.com էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել