Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 14,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր քաղաքական գործիչն է արտահայտել հետեւյալ մտքերը. «Ընտրություններից հետո արդեն ես երբեք դատարան չեմ դիմի։ Դա կանեն մյուսները։ Նրանք հիմա չեն դիմում, որովհետեւ խաղի այս կանոնները նրանց ձեռք են տալիս։ Եթե հաղթեն՝ ամեն ինչ կարգին կլինի, չհաղթեն՝ կշարունակեն խաղացնել այս խաղաթուղթը, արդյունքներ կվիճարկեն եւ այլն։ Ես հիմա եմ դիմել, որ սահմանադրական կարգը վերահաստատվի եւ մարտի 16-ի ընտրությունները վերջնական լինեն, արդյունքները ճանաչվեն բոլորի կողմից։ Հակառակ դեպքում մենք կմտնենք անընդհատ ընտրությունների, հեղափոխականության եւ քաոսի շրջան»։ ՆԱԽՈՐԴ «Ես հրեշտակ չեմ։ Քրիստոսը չեմ, որ ինձ ապտակեն՝ մյուս այտս դեմ տամ։ Մանավանդ քաղաքականության մեջ չի կարելի այդպես վարվել» արտահայտությունն, իհարկե, այդչափ հանրահայտ չէ, ինչպես նույն գործչի մեկ այլ՝ «ես քավության նոխազ չեմ ուզում դառնալ» խոստովանությունը։ Սակայն Ադամյան Մարգարիտը գուշակել էր հեղինակին։ Ճիշտ չէր նշել միայն տարեթիվը։ Վանո Սիրադեղյանն այդ մտքերն արտահայտել էր ոչ թե 1994-ի ձմռանը, այլ 1997-ի հուլիսին՝ ՀՀՇ 9-րդ համագումարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել