Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 14,2000 00:00

ԽՆԱՅԵ՛Ք ՊԵՏԱԿԱՆ ԲԵՆԶԻՆԸ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը գրեթե ամեն օր Երեւանից է աշխատավայր մեկնում։ Հետաքրքիր է, օրական 2-4 ժամ Երեւան-Գյումրի ճանապարհի վրա անցկացնելով, նա ինչպե՞ս է աշխատում, չի՞ հոգնում։ Եվ հետո, ինչքա՞ն բենզին է ամիսը ծախսում աշխատավայր հասնելու համար։ ՀԻՆ ԼՈՒՐ Մեզ ուշացումով հասած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ ընդհանուր վերջին ժողովը կուսակցության շարքերում վերականգնել է ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Երվանդ Մոնոֆարյանին, որի հեռացվելու պատճառ էր համարվում «Դրո» խմբի եւ թմրաբիզնեսի հետ ինչ-ինչ առնչությունները։ Նրա հետ միասին վերականգնվել են եւս 2 հոգի։ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ Հունիսի 13-ին ՀԺԿ նախագահի պաշտոնակատար, «Մարս» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ստեփան Դեմիրճյանը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ, ուր հրավիրված է մասնակցելու պետերբուրգյան տնտեսական ֆորումի աշխատանքներին։ ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ԴՐՎԱՏԱՆՔՈՎ Է ԽՈՍՈՒՄ ՀԲ-Ի ՄԱՍԻՆ Չնայած կոմկուսը միշտ բացասաբար է գնահատում Համաշխարհային բանկի գործունեությունը, բայց ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի համար այդ գնահատականն այդչափ միանշանակ չէ։ Նա «Առավոտի» թղթակցի հետ զրույցում դրական գնահատեց մասնավորապես ՀԲ-ի կողմից հովանավորվող գիտական, բնապահպանական ծրագրերը եւ բոլոր այն վարկերը, որոնք նպաստելու են զարգացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել