Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Ես հրեշտակ չեմ։ Քրիստոսը չեմ, որ ինձ ապտակեն՝ մյուս այտս դեմ տամ։ Մանավանդ քաղաքականության մեջ չի կարելի այդպես վարվել»։ ՆԱԽՈՐԴ «Հայաստանը պետք է տնտեսապես զարգանա, հզոր բանակ ունենա։ Ես կարծում եմ, որ ի վիճակի եմ այդ խնդիրները լուծել»,- արտահայտության հեղինակը ոչ Վազգեն Սարգսյանն է, ինչպես ենթադրել էին մեր ընթերցողները, ոչ Սամվել Բաբայանը եւ ոչ էլ Արտաշես Գեղամյանը։ Իր հնարավորությունների վերաբերյալ այդ համոզումն, այնուամենայնիվ, 1998-ի մարտի 10-ին արտահայտել էր նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Թե որքանով էր նա ճշգրիտ գնահատել սեփական կարողությունները՝ դատեք ինքներդ ըստ 1998-ից հետո երկրի տնտեսական զարգացման առկա պատկերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել