Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ԱՍՏՎԱԾ ԲԱՐԿԱՑԵԼ Է ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի աշխատասենյակում կախված են Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դիմանկարները։ Երեկ «Հայաստան» խմբի անդամները՝ հավաքված պրն Մալխասյանի կաբինետում, մտավախություն են հայտնել, թե հոկտեմբերի 27-ի գործը այդպես էլ չի բացահայտվի։ Այս խոսքերի վրա Կարեն Դեմիրճյանի՝ պատից կախված լուսանկարի ապակին ճաքել է, ապա փշուր-փշուր թափվել։ Սա երեկ լսեցինք ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանից։ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ ԵՆ… ԻՐԱՐՈՎ Հոկտեմբերի 27-ին զոհվածների կանայք եւ մայրերը երեկ դարձյալ հավաքվել էին մայրաքաղաքի թիվ 27 դպրոցում, որի տնօրենը Յուրի Բախշյանի տիկին Անահիտ Բախշյանն է։ Բացի Ռիմա Դեմիրճյանից (որը վատառողջ էր), եկել էին բոլորը։ Նրանց իրենց բարոյական աջակցությունը ցույց տվեց Հայ կանանց միջազգային կազմակերպության համանախագահ Իվա Մեծորյանը։ Տիկնայք, թեեւ՝ թերահավատությամբ, սակայն սպասում են հոկտեմբերի 27-ի գործի դատավարությանը։ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Հայաստանում Սիրիայի դեսպանատուն եւ ցավակցություն հայտնեց դեսպան Համիդ Հասանին՝ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի մահվան կապակցությամբ։ ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐԱՄԱՐԱԹՈՆՈՒՄ «ԼՅՈԽ ԼԱՎ Ա» «Առավոտին» ի պատասխան, ԼՂՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սլավիկ Առուշանյանն ասաց, թե ինքն ըստ «Ազատ Արցախ» թերթի «հայերեն տարբերակի մերժված պատգամավորության թեկնածու է, ռուսերեն տարբերակով՝ գրանցված» եւ խորհուրդ տվեց կարդալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել